«Boxing Day» Իտալիայում. Տրանսֆերային պատուհանի ժամկետը նույնպես փոխվելու է

«Boxing Day» Իտալիայում. Տրանսֆերային պատուհանի ժամկետը նույնպես փոխվելու է

Իտալիայի հաջորդ առաջնությունում լուրջ փոփոխություններ են կատարվելու:

Ա Սերիայի 2018-19թթ. խաղարկությունում Անգլիայի Պրեմիեր լիգայի օրինակով «Boxing Day» է լինելու: Դեկտեմբերի 22-ին, 26-ին ու 30-ին ընդհանուր երեք տուր է կայանալու: Ամանորից հետո մրցաշարում ընդմիջում է հայտարարվելու, որը վերսկսվելու է հունվարի 20-ին,- տեղեկանում ենք Football Italia-ից։

Առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 19-ին և ավարտվելու է մայիսի 26-ին: Իտալիայի Սուպերգավաթը կկայանա օգոստոսի 12-ին, սակայն անցկացման վայրը դեռ չի որոշվել:

Փոփոխվել է նաև տրանսֆերային պատուհանի ժամկետը: Առաջիկա ամառային պատուհանը փակվելու է օգոստոսի 18-ին՝ Ա Սերիայի մեկնարկից մեկ օր առաջ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը կլինի հունվարի 19-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում