Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Էնֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» ու «Պորտուի» միջև պատասխան հանդիպումը: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Սակավաթիվ գոլային պահերով մրցավեճում աչքի ընկնելու ամենալավ հնարավորությունն ունեցել է Սադյո Մանեն. 31-րդ րոպեին սենեգալցու հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Յուրգեն Կլոպի թիմը խաղը սկսել է առանց մի քանի առաջատարների, մասնավորապես Մոհամեդ Սալահը փոխարինման է մտել միայն 74-րդ րոպեին:

Դիմակայության առաջին մրցավեճում 5:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ մերսիսայդցիները նվաճել են քառորդ եզրափակչի ուղեգիր:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում