ՉԼ․ Վճռորոշ 3 րոպե․ «Յուվենտուսը» հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ․ Վճռորոշ 3 րոպե․ «Յուվենտուսը» հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը՝ երկու խաղերի արդյունքում 4։3 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ։ Թուրինում կայացած առաջին խաղն ավարտվել էր 2։2 հաշվով, իսկ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում թուրինյան թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսում առավել ակտիվ էին Մաուրիսիո Պոչետինոյի սաները, որոնց 39-րդ րոպեին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ՝ աչքի ընկավ Սոն Հին Մինը։ Երկրորդ կեսի միջնամասում հյուրերը 3 րոպեի ընթացքում բեկեցին խաղի ընթացքը: 64-րդ րոպեին Գոնսալո Իգուայինը վերականգնեց հավասարությունը, իսկ 3 րոպե անց Իգուայինի փոխանցումից հետո վճռորոշ գոլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Տոտենհեմը» գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սակայն հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Տոտենհեմ» – «Յուվենտուս»՝ 1։2
Գոլերը՝ Սոն Հին Մին 39 – Իգուային 64՛, Դիբալա 67՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում