Մխիթարյանի գոլի շնորհիվ «Արսենալը» հաղթել է «Միլանին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Մխիթարյանի գոլի շնորհիվ «Արսենալը» հաղթել է «Միլանին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվել է «Միլանին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (15-րդ րոպե): 29-ամյա ֆուտբոլիստը փոխանցում է ստացել Մեսութ Օզիլից, շրջանցել է Դավիդ Կալաբրիային ու հարված կատարել: Գնդակը թեթև անդրադարձից հետո հայտնվել է դարպասում: Քիչ անց, նմանատիպ իրավիճակում Հենրիխի մեկ այլ հարվածից հետո տանտերերին փրկել է հորիզոնական դարպասաձողը:

Առաջին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին «զինագործները» երկրորդ գոլն են խփել: Օզիլի հերթական փոխանցումից հետո Աարոն Ռեմզին շրջանցել է Ջանլուիջի Դոնարումային ու գրավել անպաշտպան դարպասը:

Երկրորդ կեսում գոլային պահերը շատ չեն եղել և հաշիվը չի փոփոխվել: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացած ևս երեք խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Ատլետիկո» Մադրիդ – «Լոկոմոտիվ» (Մոսկվա)` 3:0
Գոլերը՝ Սաուլ (22), Կոստա (47), Կոկե (90)

ԲԿՄԱ Մոսկվա – «Լիոն» – 0:1
Գոլը՝ Մարսելո (68)

«Բորուսսիա» Դորտմունդ – «Ռեդ Բուլ Զալցբուրգ»` 1:2
Գոլերը՝ Շյուրլե (62) – Բերիշա (49 11մ, 56)

Հետևեք մեզ նաև Telegram-ում