Դրամա Իտալիայում և չքնաղ գոլեր Գերմանիայում. Եվրոպա լիգայի 4 խաղերի արդյունքներ (տեսանյութ)

Դրամա Իտալիայում և չքնաղ գոլեր Գերմանիայում. Եվրոպա լիգայի 4 խաղերի արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայացել են ևս 4 դիմակայությունների առաջին խաղերը: «Լացիոն» սեփական հարկի տակ չի կարողացել առավելության հասնել Կիևի «Դինամոյի» նկատմամբ: Գրանցվել է 2:2 հաշիվը:

Բոլոր գնդակները գրանցվել են երկրորդ խաղակեսում: 52-րդ րոպեին կրնկով կատարած հարվածով հյուրերին առաջ է մղել Վիկտոր Ցիգանկովը: Ընդամենը 10 րոպե անց հռոմեացիներն արդեն հաշվի մեջ առաջ են անցել: Մեկական անգամ աչքի են ընկել Չիրո Իմոբիլեն (54) ու Ֆելիպե Անդերսոնը (62): 79-րդ րոպեին հեռահար, հիասքանչ հարվածով հաշիվը հավասարեցրել է Ժունյոր Մորաեսը:

Մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին Իմոբիլեն մոտ է եղել հերոսանալուն, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող մեկ այլ մրցավեճում «ՌԲ Լեյպցիգը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Զենիթին»: Այդ խաղում բոլոր գոլերը շատ գեղեցիկ են եղել: «Ցլերի» կազմում Տիմո Վերների չքնաղ փոխանցումից հետո Բրուման բացել է հաշիվը (56), ապա Նաբի Կեյտայի անցումից հետո նուրբ հարվածով աչքի է ընկել հենց գերմանացի հարձակվողը (77): Խաղավերջում (86) հաջորդ փուլ անցելու համար կարևորագույն գոլ է խփել «Զենիթի» պաշտպան Դոմինիկո Կրիշիտոն, ով աչքի է ընկել տուգանային գեղեցիկ հարվածով:

Տեսանյութ

Մյուս 2 խաղերում Մարսելի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին» (3:1), իսկ «Սպորտինգը»` Պլզենի «Վիկտորիային» (2:0): 

Ավելի վաղ հայտնել էինք մյուս 4 հանդիպումների արդյունքների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում