Եվրոպա լիգա. Մխիթարյանը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածու

Եվրոպա լիգա. Մխիթարյանը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածու

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների մեջ:

29-ամյա խաղացողը «Միլանի» դեմ արտագնա մրցավեճում (2:0) դարձել է գոլի հեղինակ ու հիանալի խաղ անցկացրել: Լավագույնի կոչման համար Հենրիխի հետ մրցակցում են 3 ֆուտբոլիստներ՝ Վիկտոր Ցիգանկով («Դինամո» Կիև), Վալոն Բերիշա («Ռեդ Բուլ Զալցբուրգ») և Մարսելո («Լիոն»):

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում, որին կարող եք մասնակցել հետևյալ հղումով:

Այս պահին Մխիթարյանը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում