Չեմպիոնների լիգա. Երկրպագուները Ռոնալդուին ճանաչել են շաբաթվա ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգա. Երկրպագուները Ռոնալդուին ճանաչել են շաբաթվա ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։

Երկրպագուների կողմից լավագույնի կոչմանն է արժանացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում (2:1), ինչպես նաև մասնակցություն ունեցել երկրորդ գնդակին: 33-ամյա ֆուտբոլիստի օգտին են քվեարկել հարցվածների 55 տոկոսը:

Երկրորդ տեղը գրավել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները (25%), ում հաջորդել են Գոնսալո Իգուայինը («Յուվենտուս», 15%) և Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի», 4%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում