«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացնելու է Ումտիտիի հրաժարագինը, եթե…

«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացնելու է Ումտիտիի հրաժարագինը, եթե…

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Sport.es-ից տեղեկանում ենք, որ անգլիական ակումբը պատրաստվում է ակտիվացնել ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո:

Տրանսֆերը կկայանա, եթե 24-ամյա ֆուտբոլիստն իր համաձայնությունը տա: Այդ առթիվ «կարմիր սատանաները» պատրաստվում են կրկնապատկել պաշտպանի աշխատավարձը: Ներկայումս Ումտիտին «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) ստանում է 4,5 միլիոն եվրո, իսկ անգլիացիներն առաջարկում են 9 միլիոն:

Սամուելի խաղը տպավորել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով արդեն մի քանի հեռախոսազանգ է ունեցել նրա հետ:

«Բարսելոնան» վստահ է, որ Ումտիտին կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրի ժամկետը և նրա համար հսկայական հրաժարագին կսահմանվի: Ֆրանսիացու գործակալն իր հաճախորդի համար աշխատավարձի զգալի բարձրացում է պահանջում:

Սպասվում է, որ պաշտպանի ապագայի հարցը կորոշվի մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում