Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին» և Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթանակ տոնեց։

«Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 34-րդ րոպեին, երբ Լուկա Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո «սերուցքայիններին» առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, դաշտի տերերը պատասխան գոլ խփեցին՝ աչքի ընկավ Իվան Ռամիսը։ «Ռեալին» հաջողվեց հաղթանակի հասնել 84-րդ րոպեին՝ Դանիել Կարվախալի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Ռոնալդուն։

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմն ունի 57 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Էյբարը» մնաց 39 միավորով՝ 8-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էյբար» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։2
Գոլերը՝ Ռամիս 50՛ – Ռոնալդու 34՛, 84՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում