«Վալենսիան» արտագնա խաղում հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

«Վալենսիան» արտագնա խաղում հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Սևիլյայի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Չղջիկների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգո Մորենոն։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Սևիլյան» 45 միավորով հինգերորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Սևիլյա» – «Վալենսիա»՝ 0։2
Գոլերը՝ Ռոդրիգո 25՛, 68՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում