Դիբալայի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին», «Լացիոն» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Դիբալայի դուբլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին», «Լացիոն» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ։ Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան։ Աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ նաև Գոնսալո Իգուայինը, սակայն արգենտինացին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ուդինեզեն» 33 միավորով 11-րդ տեղում։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ՝ 2։2։ «Արծիվներին» հաջողվեց խուսափել պարտությունից 95-րդ րոպեին, երբ հաշիվը 2։2 դարձրեց Չիրո Իմոբիլեն։ Այժմ «Լացիոն» ունի 53 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 26 միավորով 14-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» – «Ուդինեզե»՝ 2։0
Գոլերը՝ Դիբալա 20՛, 49՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Իգուային 38՛

«Կալյարի» – «Լացիո»՝ 2։2
Գոլերը՝ Լեոնարդո Պավոլետի 25՛, Նիկոլո Բարելա 74՛ / 11-մետրանոց – Լուկա Չեպիտելի 34՛/ինքնագոլ, Իմոբիլե 90+5՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում