«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում հյուրընկալեց «Սելտային» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Դիեգո Սիմեոնեի սաներից մեկական գոլ խփեցին Անտուան Գրիզմանը, Վիտոլոբ և Անխել Կորեան։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 64 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայի» զիջելով 8 միավորով։ «Սելտան» 38 միավորով 9-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ատլետիկո» – «Սելտա»՝ 3։0
Գոլերը՝ Գրիզման 44՛, Վիտոլո 56՛, Կորեա 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում