«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Բորնմուտի» նկատմամբ (տեսանյութ)
11/03/2018 22:04
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց «Բորնմուտի» նկատմամբ։ «Վիտալիտի – Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ջունիոր Ստանիսլասը։ 35-րդ րոպեին Դելե Ալին վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց Սոն Հին Մինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերժ Օրյեն։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 61 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Բորնմուտը» 33 միավորով 12-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Բորնմուտ» – «Տոտենհեմ»՝ 1։4
Գոլերը՝ Ստանիսլաս 7՛ – Ալի 35՛, Հին Մին 62՛, 87՛, Օրյե 90+1՛