Անդրե Սիլվայի առաջին գոլն Ա Սերիայում հաղթական էր «Միլանի» համար (տեսանյութ, լուսանկարներ)

Անդրե Սիլվայի առաջին գոլն Ա Սերիայում հաղթական էր «Միլանի» համար (տեսանյութ, լուսանկարներ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։ «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում կայացած հանդիպման հաղթական գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց Անդրե Սիլվան, ում համար այս գոլն առաջինն էր Իտալիայի առաջնությունում։

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի թիմն ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Ջենոան» մնաց 30 միավորով 13-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ջենոա» – «Միլան»՝ 0։1
Գոլը՝ Սիլվա 90+4՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում