Ագուերոն վնասվածք է ստացել

Ագուերոն վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն թիմի վերջին մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել:

Mirror.co.uk-ը հայտնում է, որ արգենտինացու վերականգնման համար պահանջվելու է նվազագույնը երկու շաբաթ: 29-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր կայանալիք «Սթոք Սիթիի» դեմ հանդիպումը: Հարձակվողը չի մասնակցի նաև Արգենտինայի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին, որոնք նախանշված են մարտի վերջին: Այդ հանդիպումներում «ալբիսելեստեն» մրցելու է Իտալիայի ու Իսպանիայի հետ:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 24 խաղում Ագուերոն 21 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում