Հավակնորդների մրցաշար. Արոնյանը մրցել է առաջատարի հետ (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը մրցել է առաջատարի հետ (կատարված քայլեր)

Բեռլինում մեկնարկած հավակնորդների մրցաշարում կայացել է երկրորդ տուրը, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատար Շախրիյար Մամեդյարովի հետ:

Ընդամենը 24 քայլերից հետո ոչ-ոքի է գրանցվել: Սպիտակներով հանդես եկող ադրբեջանցին հավասար դիրքի ժամանակ ռիսկի չի դիմել, ինչը ձեռնտու է եղել հայ գրոսմայստերին: Շախմատիստները երեք անգամ անընդմեջ կրկնել են քայլերը և ոչ-ոքի գրանցել:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Լիժեն Դինի հետ, իսկ Մամեդյարովը սևերով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին:

Երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Ալեքսանդր Գրիշչուկը, ով գերազանցել է Ուեսլի Սոյին: Լիժեն Դին – Ֆաբիանո Կարուանա և Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին պարտիաները նույնպես ավարտվել են խաղաղ ելքով:

Մրցաշարային աղյուսակը 1,5 ական միավորով գլխավորում են Կրամնիկը, Մամեդյարովն ու Կարուանան: Արոնյանը, Դինը և Գրիշչուկն ունեն 1-ական, Կարյակինը` 0,5, իսկ Սոն` 0 միավոր:

“>Կատարված քայլեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում