Օսկար. Ինձ չի հետաքրքրում Աշխարհի առաջնությունում խաղալը, կարևորը` աղքատ չլինեմ

Օսկար. Ինձ չի հետաքրքրում Աշխարհի առաջնությունում խաղալը, կարևորը` աղքատ չլինեմ

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարը, ով ներկայումս հանդես է գալիս «Շանհայ ՍԻՊԳ»-ում, խոստովանել է, որ նրա համար ավելի կարևոր է Չինաստանում խոշոր գումար աշխատելը, քան Բրազիլիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությանը մասնակցելը:

«Միևնույն է՝ կմասնակցե՞մ Աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ: Ինձ հաճախ քննադատում են Չինաստանում խաղալու համար, բայց ես մտածում եմ ընտանիքիս ու ապագայի մասին: Չեմ ցանկանում ծերությանս տարիներին աղքատ լինել, բայց Աշխարհի առաջնության մասին վառ հիշողություններ ունենալ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում almustaqbal.com-ը:

Հիշեցնենք, որ Չինաստանում Օսկարը տարեկան 22 միլիոն եվրո է վաստակում: Ավելի վաղ բրազիլացին հայտարարել էր ապագայում Եվրոպա վերադառնալու ցանկության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում