Պաշտոնական. Լեոնիդ Սլուցկին նոր թիմ ունի

Պաշտոնական. Լեոնիդ Սլուցկին նոր թիմ ունի

Ռուսաստանի հավաքականն ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն նախկինում գլխավորող Լեոնիդ Սլուցկին վերադառնալու է մարզչական աշխատանքին: 46-ամյա մասնագետը դառնալու է հոլանդական «Վիտեսի» գլխավոր մարզիչը,- գրում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Ռուս մարզչի պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Այն ուժի մեջ է մտնելու ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Սլուցկին աշխատում էր անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Հալ Սիթում», որտեղից պաշտոնանկ է արվել 2017 թվականի դեկտեմբերին:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում «Վիտեսը» 27 տուրերից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում