USD
EUR
RUB

Թեժ ամառ. ՊՍԺ-ն խոշոր տրանսֆերներ է ծրագրել

 
 

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ամռանը լրջորեն փոխել կազմը և թանկարժեք տրանսֆերներ կատարել: «Téléfoot»-ին հայտնի են դարձել փարիզցների տրանսֆերային գլխավոր նպատակները:

Ֆրանսիացիները փոփոխությունները սկսելու են մարզչի պաշտոնից: Ունաի Էմերին պաշտոնանկ է արվելու, իսկ նրան փոխարինելու համար դիտարկվում են երեք թեկնածուներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այդ ցանկում առաջին տեղում է Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), ում հաջորդում է Անտոնիո Կոնտեն («Չելսի»): Աղբյուրը հայտնում է, որ երրորդ թեկնածուն «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն է:

Միաժամանակ ՊՍԺ-ն որոշել է վաճառել Կևին Տրապին, նոր դարպասապահ գնել, ով մեկնարկային կազմի համար կպայքարի Ալֆոնս Արեոլայի հետ: Թեկնածուներն են Տիբո Կուրտուան («Չելսի»), Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ») և Ջանլուիջի Դոնարուման («Միլան»): Փարիզցիները մտադիր են այդ երեքից որևէ մեկի համար հսկայական գումար ծախսել, քանի որ դարպասապահի ներկայիս դիրքը շատ թույլ են համարում:

Լիգա 1-ի առաջատարը դժգոհ է նաև թիմի հիմնական ձախ պաշտպան Լևեն Կուրզավայի խաղից, ում փոխարեն մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոյին:


Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու է ՊՍԺ-ի հիմնական հենակետային կիսապաշտպան Տյագո Մոտտան, ուստի ակումբը վաղուց նրա համար փոխարինող է փնտրում: Ամռանը Մոտտային փոխարինելու համար խոշոր առաջարկներ են կատարվելու «Չելսիի» հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեի ու «Մոնակոն» ներկայացնող Ֆաբինյոյի համար: Վերջինս արդեն հայտարարել է, որ փոխելու է թիմը և ակնարկել է, որ պատրաստ է միանալ փարիզցիներին:

«Պարի Սեն Ժերմենի» ամենաստղային տրանսֆերը կարող է կատարվել կենտրոնական հարձակվողի դիրքում: Արդեն շշուկներ են պտտվում, որ Էդինսոն Կավանին դժգոհ է իր կարգավիճակից, իրեն գնահատված չի զգում և ցանկանում է հեռանալ թիմից: Այդ կապակցությամբ ֆրանսիացիները ծրագրել են ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկիին («Բավարիա») կամ Հարի Քեյնին («Տոտենհեմ»): Անգլիացու տրանսֆերը գնահատվում է 200-230 միլիոն եվրո:

Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին ու մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն առաջիկայում մեկնելու են Բրազիլիա, որտեղ կհանդիպեն բուժման կուրս անցնող Նեյմարին: Նրանք հարձակվողին վստահեցնելու են, որ նոր թիմը կառուցելու են նրա շուրջ: Դա բրազիլացուն կհամոզի չմտածել ակումբը փոխելու մասին:

Լրահոս
Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի «Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ Մարմնամարզության Հայաստանի բացարձակ չեմպիոնը Արթուր Դավթյանն է Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour» Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո Իսպանիայի հավաքականը մունդիալի ընթացքում կմարզի Ֆերնանդո Հիեռոն «Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ Շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում կիսում է 2-3 տեղերը Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Տալալաևը Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է հանդես գալ NBA-ում Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում Արազ Օզբիլիսը վերադարձել է Թուրքիա Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ`գլխով. Մխիթարյան Հենրիխ Մխիթարյանն ունի մունդիալի 3 ֆավորիտ թիմ 5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է
website by Sargssyan