Պաշտոնական. Քերիկն ավարտելու է կարիերան
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Քերիկը պաշտոնապես հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան:
«Գալիս է ժամանակը, երբ մարմինդ ասում է, որ կարիերան ավարտելու պահն է: Հարկավոր է պարզապես ընդունել դա»,- «կարմիր սատանաների» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է անգլիացին:
36-ամյա ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, միանալու է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբին:
«Առայժմ քննարկում ենք այդ հնարավորությունը, ուստի դեռ չեմ կարող հաստատել: Ամենայն հավանականությամբ, կդառնամ ՄՅՈւ-ի մարզիչը»:
Քերիկը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2006 թվականից: Այս ընթացքում նա 5 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, 6 անգամ նվաճել Անգլիայի սուպերգավաթը, 2 անգամ` Լիգայի գավաթը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում, Անգլիայի գավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում