Պելեգրինոն պաշտոնանկ է արվել

Պելեգրինոն պաշտոնանկ է արվել

«Սաութհեմփթոնն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է մարզչի փոփոխության մասին: Ընթացիկ մրցաշրջանում թիմը գլխավորող Մաուրիսիո Պելեգրինոն պաշտոնանկ է արվել:

Անգլիական ակումբի ղեկավարները նման որոշում են կայացրել Պրեմիեր լիգայում «սրբերի» անհաջող ելույթների պատճառով: 30 տուրից հետո թիմն ունի 28 միավոր և գտնվում է վտանգավոր գոտու հարևանությամբ` 17-րդ տեղում: Նախորդ տուրում արգենտինացու սաները 0:3 հաշվով զիջել են «Նյուքասլին»:

46-ամյա մասնագետը «Սաութհեմփթոնի» պատմության երրորդ ամենցածր արդյունքը գրանցած մարզիչն է: Նրա օրոք անգլիացիները միջինը մեկ խաղում 0,93 միավոր են վաստակել: Ավելի վատ արդյունք ունեցել են միայն Հարի Ռեդնապն (0,91) ու Սթիվ Ուիգլին (0,61):

«Սրբերի» նոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտակա օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում