Գոմեշ. «Բարսելոնայում» առաջին կես տարին նորմալ էր, բայց հետո դժոխք սկսվեց

Գոմեշ. «Բարսելոնայում» առաջին կես տարին նորմալ էր, բայց հետո դժոխք սկսվեց

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը հարցազրույց է տվել «Panenka» ամսագրին, որում պատմել է ակումբին հարմարվելու դժվարությունների մասին:

«Խաղադաշտում ինձ հարմարավետ չեմ զգում: Առաջին 6 ամիսների ընթացքում ամեն ինչ նորմալ էր, բայց հետո ամեն ինչ փոխվեց: Միգուցե, սա սխալ բառ է, սակայն ամեն ինչ դժոխքի վերածվեց: Սկսեցի մեծ ճնշում զգալ: Սովորաբար շրջակա մթնոլորտին ուշադրություն չեմ դարձնում, սակայն անձամբ ինձ վրա գործադրվող ճնշման դեպքում խաղս կորցնում եմ:

Մարզումների ժամանակ հանգիստ եմ, թիմակիցներիս հետ ինձ հարմարավետ եմ զգում: Լինում են օրեր, երբ ինձ այդքան վստահ չեմ զգում, և դա ազդում է մարզումների վրա: Օրինակ՝ շատ ծանր եմ տանում անհաջող խաղս: Դա ինձ թույլ չի տալիս առաջ շարժվել:

Մի քանի անգամ տնից դուրս չեմ եկել, որովհետև ամաչել եմ փողոցում քայլել: Նման պահերին ոչ ոքի հետ չեմ շփվում, մտածում եմ վատ բաների ու հետագա անելիքների մասին: Թիմակիցներս ինձ շատ են օգնում»,- ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ Գոմեշը 2016 թվականի ամռանն է տեղափոխվել «բլաուգրանա»: Նրա տրանսֆերի համար «Վալենսիան» 35 միլիոն եվրո է ստացել: Լա լիգայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 13 խաղի, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում