Մոուրինյուի պատասխանը. Դե Բուրը Ռաշֆորդին կարող է միայն պարտվել սովորեցնել

Մոուրինյուի պատասխանը. Դե Բուրը Ռաշֆորդին կարող է միայն պարտվել սովորեցնել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Ֆրանկ Դե Բուրի խոսքերն: «Կրիսթալ Փելասի» նախկին մարզիչը հայտարարել է, հարձակվող Մարկուս Ռաշֆորդը չի կարող զարգանալ պորտուգալացու գլխավորությամբ, որովհետև մի քանի սխալների դեպքում զրկվում է մեկնարկային կազմում խաղալու հնարավորությունից:

Հոլանդացու խոսքերով երիտասարդ ֆուտբոլիստին վստահություն ու ժամանակ է հարկավոր:

«Դե Բուրը Պրեմիեր լիգայի պատմության վատագույն մարզիչն է: Նա կարծում է, որ Ռաշֆորդն իմ գլխավորությամբ առաջխաղացում չի ունենա, որովհետև ես նրան սովորեցնում եմ հաղթել: Եթե Մարկուսը հանդես գար Ֆրանկի թիմում, ապա նրանից միայն պարտվել կսովորեր, որովհետև Դե Բուրի թիմը զիջել է բոլոր խաղերում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը Դե Բուրը սկսել է «Կրիսթալ Փելասի» գլխավոր մարզչի պաշտոնում, որտեղից պաշտոնանկ է արվել մեկնարկային 4 պարտություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում