Ռեյնան տեղափոխվում է «Միլան». բուժզննումն արդեն անցկացվել է

Ռեյնան տեղափոխվում է «Միլան». բուժզննումն արդեն անցկացվել է

«Նապոլիի» դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան մոտ է «Միլան» տեղափոխվելուն: Իսպանացին համանուն քաղաքում երեկ բուժզննում է անցել,- գրում է skysports.com-ը:

35-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմին միանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Տրանսֆերը կազմելու է 3 միլիոն եվրո: Ռեյնայի հետ «ռոսոներին» կնքելու է 2 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» սանը «Նապոլիի» կազմում 4-րդ տարին է անցկացնում:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ «Միլանի» հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է փոխել թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում