Չեմպիոնների լիգա․ «Սևիլյան» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ «Սևիլյան» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից։ 1/8 եզրափակիչ փուլի՝ «Սևիլյայի» հետ դիմակայության առաջին խաղում Ժոզե Մոուրինյուի թիմը չէր կարողացել հաղթանակի հասնել (0:0), իսկ «Օլդ Թրաֆորդում» կայացած պատասխան խաղում 1։2 հաշվով պարտություն կրեց։

Բոլոր գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ 74-րդ և 78-րդ րոպեներին Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը գրավեց Վիսամ Բեն-Յեդերը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «կարմիր սատանաները» պետք է 3 գոլ խփեին պայքարը շարունակելու համար, սակայն կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը՝ 84-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոմելու Լուկակուն։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլյա»՝ 1։2
Գոլերը՝ Լուկակու 84՛ – Բեն-Յեդեր 74՛, 78՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում