Մոնտելլա. «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի թիմ է, բայց մենք արժանիորեն հաղթեցինք

Մոնտելլա. «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի թիմ է, բայց մենք արժանիորեն հաղթեցինք

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ արտագնա հաղթանակի (2:1) մասին, որի շնորհիվ իսպանացիները հանդես կգան քառորդ եզրափակչում:

«Շնորհակալ եմ ակումբի նախագահին այս թիմը մարզելու հնարավորության համար, ինչպես նաև երախտապարտ եմ մեր երկրպագուներին, ովքեր նվիրված աջակցում էին մեզ: Երջանիկ եմ:

Սա յուրահատուկ օր էր: Շատ գոհ եմ մեր խաղից: Լավ էինք պաշտպանվում և արժանիորեն հաղթեցինք հիանալի թիմի: Նախորդ հանդիպման համեմատ զգալիորեն առաջադիմել ենք պաշտպանությունում: Նաև անհատական սխալներ թույլ չտվեցինք, ինչպես «Վալենսիայի» հետ շաբաթօրյա մրցավեճում (0:2):

Խաղի ելքը որոշեց Բեն Յեդերը: Որոշ ֆուտբոլիստներ հանդերձարանում հաղթանակը տոնում էին իսկական ֆանատների նման»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում