Զարմանալի թվեր «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլյա» խաղից

Զարմանալի թվեր «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սևիլյա» խաղից

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի գլխավոր անակնկալներից մեկը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը «Սևիլյայից»: Այնուամենայնիվ, եթե մի կողմ դնենք ակումբների կարգավիճակները և հաշվի առնենք բուն խաղն ու վիճակագրությունը, կտեսնենք, որ իսպանացիները երկու հանդիպումների հաշվարկում ամբողջովին գերազանցել են անգլիացիներին:

Ներկայացնում ենք մի քանի ուշագրավ թվեր, որոնք կազմել են «Opta», «Whoscored» և այլ վիճակագրական կայքերը:

• Ժոզե Մոուրինյուն 4 տարի շարունակ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հաղթանակ չի տոնել: Վերջին անգամ այդ փուլում նրա գլխավորած թիմը հաղթել է «Պարի Սեն Ժերմենին» (3:1):

• «Օլդ Թրաֆորդում» «Սևիլյան» 21 հարված է կատարել: «Կարմիր սատնաները» 5 տարի որևէ թիմի թույլ չէին տվել այդքան շատ սպառնալ իրենց դարպասին: Վերջին դեպքը գրանցվել էր 2013 թվականին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (1:2)։

• Առաջին խաղակեսի ընթացքում «Սևիլյայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան 52 փոխանցում է կատարել, որոնցից 49 դիպուկ են եղել: Նույն ժամակահատվածում ՄՅՈւ-ի բոլոր ֆուտբոլիստները 70 դիպուկ փոխանցում են գրանցել:

• «Սևիլյայի» դեմ հանդիպումը տապալված է դարձել մանչեսթերցիների աստղային նորեկ Ալեքսիս Սանչեսի համար: Չիլիացին խաղի ընթացքում 20 անգամ կորցրել է գնդակը: 91 դեպքերում, երբ մրցակիցները փորձել են խլել գնդակը, նա կանգնած է եղել:

• Երկու խաղերի ընթացքում (180 րոպե) «Յունայթեդը» դարպասին կատարել է ընդամենը 5 հարված:

• Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Բեն Յեդերը գոլ է խփում միջինը 65 րոպեն մեկ: Նրանից արագ աչքի է ընկնում միայն Կրիշտիանու Ռոնալդուն: Ֆրանսիացին 7 խաղում 8 գոլ է հեղինակել, որոնցից 5-ը` անգլիական թիմերի դարպասը: Զարմանալի է, որ Լա լիգայի 19 հանդիպումներում նա աչքի է ընկել ընդամենը 6 անգամ:

• 2013 թվականին Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» միայն մեկ անգամ է հասել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Դա եղել է 2013-14թթ. մրցաշրջանում, երբ թիմը մարզում էր Դևիդ Մոյեսը:

• «Սևիլյան» նախկինում միայն մեկ անգամ էր հասել Չեմպիոնների լիգայի/գավաթի քառորդ եզրափակիչ: Դա տեղի էր ունեցել ուղիղ 60 տարի առաջ` 1957-58թթ. մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում