Հայտնի է Քեյնի ապաքինման ժամկետը

Հայտնի է Քեյնի ապաքինման ժամկետը

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Բորնմութի» դեմ արտագնա հանդիպման (4:1) առաջին խաղակեսում:

Լոնդոնցիների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ անգլիացին բուժզննում է անցել, որի ժամանակ հաստատվել է աջ ոտնաթաթի կապանների վնասվածքը:

24-ամյա ֆուտբոլիստը թիմի մարզումներին է վերադառնալու ապրիլին: Այսպիսով, Քեյնը նվազագույնը բաց կթողնի «Սուոնսիի» ու «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպումները: Հարձակվողը չի մասնակցի նաև մարտի վերջին կայանալիք Անգլիայի հավաքականի մրցավեճերին:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 29 խաղում Հարին 24 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում