ՊՍԺ-ն հաղթել է՝ 16-րդ րոպեից խաղալով 10 ֆուտբոլիստով (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթել է՝ 16-րդ րոպեից խաղալով 10 ֆուտբոլիստով (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի «Պարի Սեն Ժերմեն» –  «Անժե» հանդիպումը կայացել է մյուսներից շուտ: Փարիզցները դժվարությամբ հաղթել են 2:1 հաշվով:

Որոշիչ է դարձել մայրաքաղաքային թիմի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլը, որը նա ձևակերպել է Յուլիան Դրաքսլերի հիասքանչ ու Լևեն Կուրզավայի հաշվենկատ փոխանցումներից հետո:  Խաղավերջում հաշիվը կրճատել է հյուրերի կազմում փոխարինման մտած Կարլ Էկիմբին:

Ունաի Էմերիի թիմը 16-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով: Մենապայքարներից մեկում Տյագո Մոտտան չի կարողացել խուսափել Ռոմեն Տոմայի հետ բախումից ու կանգնել է խոտածածկին ընկած ֆուտբոլիստի որովայնին: Մրցավարը որոշել է, որ դա միտումնավոր կոպիտ խաղ է ու հեռացրել է կիսապաշտպանին:

Այդ հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն վաստակել է 80 միավոր ու մոտակա հետապնդող «Մոնակոյից» առաջ է 17 միավորով: Վերջինս մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Անժեն» 32 միավորով 14-րդ տեղում է:

Լիգա 1, 31-րդ տուր

ՊՍԺ – «Անժե»` 2:1
Գոլերը՝ Մբապե (12, 25), Էկիմբի (75)
Հեռացում՝ Մոտտա (16)

Հետևեք մեզ նաև Telegram-ում