Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի փոխչեմպիոնին (կատարված քայլեր)

Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի փոխչեմպիոնին (կատարված քայլեր)

Բեռլինում ընթացող Հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Սերգեյ Կարյակինի հետ ու վստահ հաղթանակ տոնել:

Արդեն սկզբնախաղում հայ գրոսմայստերը դիրքային առավելություն է ստացել, որից հետագայում վստահորեն օգտվել է: Խաղավերջում, երբ Արոնյանը 2 զինվորի առավելություն է ունեցել, ռուս շախմատիստը հանձնվել է:

Մրցաշարում սա Լևոնի առաջին հաղթանակն էր: Այժմ նա ունի 2 միավոր և կիսում է 3-7-րդ տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում