«Յուվենտուսը» մեծացրեց «Նապոլիի» նկատմամբ առավելությունը (տեսանյութ)
14/03/2018 23:44
Նմանատիպ
Կայացել է Իտալիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված՝ «Յուվենտուս» – «Ատալանտա» հանդիպումը։ Թուրինյան թիմը 2։0 հաշվով հաղթանակ է տոնել, ինչի շնորհիվ «Նապոլիի» նկատմամբ առավելությունը հասցրել է 4 միավորի։ Մեկական գոլով աչքի են ընկել Գոնսալո Իգուայինը և Բլեզ Մատյուիդին։
Այժմ «Յուվենտուսը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատալանտան» 41 միավորով 8-րդ հորիզոնականում է։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Յուվենտուս» – «Ատալանտա»՝ 2։0
Գոլերը՝ Իգուային 29՛, Մատյուիդի 81՛
Հեռացում՝ Մանչինի 79՛