Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվել է Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը։

Տիտղոսի համար պայքարը շարունակում են գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Ռոման», «Սևիլյան» «Բավարիան» և «Բարսելոնան»։ Այս փուլից պայքարը լքեցին «Պարի Սեն Ժերմենը», «Պորտուն», «Տոտենհեմը», «Բազելը», «Շախտյորը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բեշիկթաշը» և «Չելսին»։

1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է մարտի 16-ին, Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում։ Այս փուլի առաջին խաղերը կայանալու են ապրիլի 3-ին և 4-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 10-ին և 11-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում