100 գոլ Չեմպիոնների լիգայում. Մեսսիի ու Ռոնալդուի ցուցանիշների համեմատությունը

100 գոլ Չեմպիոնների լիգայում. Մեսսիի ու Ռոնալդուի ցուցանիշների համեմատությունը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Կատալոնացիների երկու գոլերը խփեց Լիոնել Մեսսին, իսկ ևս մեկը նրա փոխանցումից հետո հեղինակեց Ուսման Դեմբելեն:

Այդ դուբլի շնորհիվ արգենտինացին Չեմպիոնների լիգայում իր գոլերի թիվը հասցրեց 100-ի: Նախկինում այդ ցուցանիշին կարողացել է հասնել միայն Կրիշտիանու Ռոնալդուն, ով ներկայումս աչքի է ընկել 118 անգամ (գոլերից մեկը որակավորման փուլում):

«Opta» պարբերականը հաշվարկել է, թե 100 գոլ խփելու համար աշխարհի վերջին 10 տարիների լավագույն ֆուտբոլիստները որքան խաղեր են անցկացրել, ժամանակ ծախսել ու հարվածներ կատարել:

100 գոլի սահմանն անցնելու համար Մեսսիին պահանջվել է 123 խաղ, իսկ Ռոնալդուին` 137: Ժամանակային առումով այդ ցուցանիշները հետևյալ տեսքն ունեն. պորտուգալացին` 11 848 րոպե, արգենտինացին` 10 090: «Ռեալի» ռմբարկուն 100 գոլից յուրաքանչյուրի համար միջինը ծախսել է 118,48 րոպե, իսկ «Բարսելոնայի» առաջատարը` 100,9:

Մեսսիի ցուցանիշն ավելի համոզիչ է դարձնում հարվածների հարաբերակցությունը: Նա այդքան գոլեր խփելու համար 266 հարված քիչ է կատարել: Այժմ նրա հաշվին գրանցված է 524 հարված, իսկ Ռոնալդուն նույն արդյունքին հասնելու պահին կատարել էր 790 հարած:

ՉԼ-ում հոբելյանական գոլը խփելու պահին արգենտինացին եղել է 30 տարեկան ու 263 օրական, իսկ պորտուգալացին` 32 տարեկան ու 72 օրական:

Հավելենք, որ ներկայումս Չեմպիոնների լիգայում Կրիշտիանուն 154 խաղում 118 գոլ է խփել ու 39 գոլային փոխանցում կատարել: Լիոնելի ցուցնաիշներն են` 123 խաղ, 100 գոլ ու 27 գոլային փոխանցում: Նրանք չեմպիոն են դարձել 4-ական անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում