Հայնկեսը Չեմպիոնների լիգայի պատմության ռեկորդ է սահմանել

Հայնկեսը Չեմպիոնների լիգայի պատմության ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բեշիկթաշի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:1) ռեկորդային է դարձել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի համար: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ դա գերմանացու 11-րդ անընդմեջ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում:

72-ամյա մասնագետը 2017 թվականի հոկտեմբերին է գլխավորել մյունխենյան թիմը, որից հետո նա 6 հաղթանակ է տոնել: Այդ ցուցանիշին գումարվել են 2013 թվականին «Բավարիայի» տոնած վերջին 5 հաղթանակները, որոնցից վերջինը եզրափակչում էր: Դրանից հետո Հայնկեսը դադարեցրել էր մարզչական գործունեությունը:

Հայնկեսը շրջանցել է 10-ական հաղթանակներ տոնած Լուի վան Գալին ու Կարլո Անչելոտիին: Հոլանդացին այդ նվաճմանը մեկական անգամ հասել է «Բարսելոնայի» ու «Բավարիայի» հետ, իսկ իտալացին` Մադրիդի «Ռեալի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում