«Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակը Մոսկվայում (տեսանյութ)

«Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակը Մոսկվայում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոն» Մոսկվայում մրցել է «Լոկոմոտիվի» հետ ու 5:1 հաշվով հաղթանակ տոնել: Մադրիդում Դիեգո Սիմեոնեի թիմը նույնպես խոշոր հաշվով առավելության էր հասել` 3:0:

Առաջին խաղակեսում հավասար պայքար է ընթացել: Հաշիվը բացել է իսպանական թիմը: Անխել Կորեան պատ է խաղակել Կոկեի հետ ու հաշվենկատ հարվածով գրավել է հեռավոր անկյունը: Ռուսներն անմիջապես պաշարել են մրցակցի դարպասը և պատասխան գոլը խփել: Հեռահար հարվածով աչքի է ընկել Մաչեյ Ռիբուսը:

Երկրորդ կեսի մեկնարկում «հնդկիները» Սաուլ Նիգեսի շնորհիվ կրկին հաշվի մեջ առաջ են անցել: Հետագայում փոխարինման է մտել Անտուան Գրիզմանը, ով 11-մետրանոց է վաստակել, որն իրացրել է Ֆերնանդո Տորրեսը, ապա «օդապարիկային» հարվածով արտակարգ գոլ է խփել: Մինչև այդ Տորրեսը հասցրել է դուբլ ձևակերպել:

«Լոկոմոտիվը» նույնպես լավ պահեր է ունեցել, սակայն չի կարողացել գրավել դարպասը:

Այսպիսով, «Ատլետիկոն» ընդհանուր դիմակայությունը հաղթել է 8:1 հաշվով ու մտել քառորդ եզրափակիչ:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ
«Լոկոմոտիվ» – «Ատլետիկո»` 1:5 (առաջին խաղում` 0:3)
Գոլերը՝ Ռիբուս (20) – Կորեա (16), Սաուլ (47), Տորրես (65 11մ, 70), Գրիզման (85)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում