Տոտտի. Գիտեիք, որ քառորդ եզրափակչում թոփ մակարդակի թիմի ենք հանդիպելու

Տոտտի. Գիտեիք, որ քառորդ եզրափակչում թոփ մակարդակի թիմի ենք հանդիպելու

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, ով ներկայումս ակումբի տնօրենն է, մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյուքնները:  Հիշեցնենք, որ «գայլերը» մրցելու են «Բարսելոնայի» հետ:

«Դեռ վիճակահանությունից առաջ գիտեինք, որ մեզ թոփ մակարդակի մրցակից է բաժին հասնելու: Այդպես էլ եղավ: Վստահ եմ, որ արժանիորեն ենք ներկայացնելու «Ռոմայի» գույները»,- իտալացու խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Առաջին խաղը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ պատասխանը` «Օլիմպիկոյում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում