Չեմպիոնների լիգա. Մեսսին` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգա. Մեսսին` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է այս շաբաթվա ընթացքում Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Բացահայտ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով ստացել է 79 տոկոս ձայները: Արգենտինացին մարտի 14-ին կայացած «Չելսիի» դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:0) դարձել է դուբլի հեղինակ ու մեկ գոլային փոխանցում կատարել:

Երկրորդ տեղը գրավել է «Սևիլյայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը: Ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա մրցավեճում (2:1) փոխարինման մտնելուց հետո հաղթական դուբլ է ձևակերպել: Նրա օգտին քվեարկել են 11 տոկոս ֆուտբոլասերները:

Եռյակը եզրափակել է «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը (6%), ում հետևել է «Ռոմայի» ռմբարկու Էդին Ջեկոն (3%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում