«Շիրակը» հաղթեց «Արարատին», «Գանձասար Կապանն» ու «Բանանցը» ոչ-ոքի խաղացին (տեսագրություն)
18/03/2018 16:03
Նմանատիպ
Մարտի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի վերջին երկու հանդիպումները։ «Շիրակն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, իսկ «Գանձասար Կապանն» ու «Բանանցը» ոչ-ոքի խաղացին՝ խփելով երկուական գոլ։
Բարձրագույն խումբ, 19-րդ տուր
«Արարատ» – «Շիրակ»՝ 0:2 (0:0)
Գոլերը՝ Սոլոմոն Իմե Ուդո 47՛ / 11-մետրանոց, Վարդան Բակալյան 71՛
«Գանձասար Կապան» – «Բանանց»՝ 2:2 (2:1)
Գոլերը՝ Ալեքս Ջունիոր Քրիստիան 33՛ / 11-մետրանոց, Գեղամ Հարությունյան 39՛ – Գարսիա Պրայա Վալմերսոն 39՛, 72՛ / 11-մետրանոց
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
- «Ալաշկերտ» – 34 միավոր
- «Գանձասար Կապան» – 28
- «Շիրակ» – 28
- «Բանանց» – 27
- «Փյունիկ» – 24
- «Արարատ» – 13
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի
Հետևեք մեզ նաև Telegram-ում