Իկարդիի պոկերի շնորհիվ «Ինտերը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)
18/03/2018 17:26
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում ջախջախիչ հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ՝ 5։0։ Միլանյան թիմի կազմում հաշիվը բացեց Իվան Պերիշիչը, ապա պոկեր ձևակերպեց Մաուրո Իկարդին։ Նշենք, որ արգենտինացու երկրորդ՝ կրկնով գոլը հոբելյանական 100-րդն էր Իտալիայի առաջնությունում։
Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Սամպդորիան» 44 միավորով 7-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Սամպդորիա» – «Ինտեր»՝ 0։5
Գոլերը՝ Պերիշիչ 26՛, Իկարդի 30՛ / 11-մետրանոց, 31՛, 44՛, 51՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում