Բատշուայիի գոլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)

Բատշուայիի գոլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալեց «Հանովերին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին խփեց Միշի Բատշուային։

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Հանովերը» 32 միավորով 13-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 27-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Հանովեր»՝ 1։0
Գոլը՝ Բատշուայի 24՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում