Իկարդիի համար առանձնահատուկ խաղ․ 6-րդ հեթ-տրիկը, 2-րդ պոկերը և 100-րդ գոլը
Նմանատիպ
Արդեն տեղեկացրել ենք, որ Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ինտերը» 5։0 հաշվով հաղթել է «Սամպդորիային», իսկ Մաուրո Իկարդին դարձել է պոկերի հեղինակ։ Արգենտինացի ֆուտբոլիստը 4 գոլ խփել է 30-51-րդ րոպեների ընթացքում։ Արդյունավետ խաղի շնորհիվ Իկարդին մի քանի անհատական նվաճման է հասել։
Իկարդին 2012-13թթ․ մրցաշրջանում Ա Սերիայում նորամուտը նշելուց հետո ձևակերպել է առաջնությունում իր 6-րդ հեթ-տրիկը։ Այս պոկերն Իկարդիի համար երկրորդն է առաջնությունում։ Նախկին թիմի դարպասն ուղարկած երկրորդ գոլն Իկարդիի համար 100-րդն էր «Ինտերի» կազմում։
33′ #SampdoriaInter 0-3
¡Gol del #FCIM!#Sampdoria#Inter pic.twitter.com/PyUgCGsHkl
— Biscione © (@FcInter1908es) 18 марта 2018 г.
Իտալիայի առաջնությունում 100 գոլի սահմանը հատած երիտասարդ ֆուտբոլիստների շարքում Իկարդին զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Առաջատարը լեգենդար հարձակվող Ջուզեպե Մեացան է, ով Ա Սերիայում 100-րդ գոլը խփել է 23 տարեկանում։
Ա Սերիայում 100 գոլ խփած երիտասարդ ֆուտբոլիստները
- Ջուզեպե Մեացա («Ինտեր») – 23 տարեկան, 32 օրական
- Սիլվիո Պիոլա («Պրո Վերչելի») – 23 տարեկան 68 օրական
- Ջամպիերա Բոնիպերտի («Յուվենտուս») – 23 տարեկան 193 օրական
- Ֆելիչե Բորել («Յուվենտուս») – 23 տարեկան 307 օրական
- Ժոզե Ալտաֆինի («Միլան») – 24 տարեկան 329 օրական
- Մաուրո Իկարդի («Ինտեր») – 25 տարեկան 27 օրական
- Էդինսոն Կավանի («Պալերմո», «Նապոլի») – 25 տարեկան 340 օրական
- Օմար Սիվորի («Յուվենտուս») – 26 տարեկան 90 օրական
- Գուլյելմո Գաբետո («Յուվենտուս») – 26 տարեկան 104 օրական
- Ալբերտո Ջիլարդիոն («Պյաչենցա», «Վերոնա», «Պարմա», «Միլան») – 26 տարեկան 105 օրական