Ալկասերի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին» (տեսանյութ)

Ալկասերի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց Բիլբաոյի «Ատլետիկին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման ելքը վճռվեց դեռևս առաջին կեսում․ Կեպա Արիսաբալագայի դարպասը մեկական գոլ խփեցին Պակո Ալկասերը և առաջնության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին։

Այս հաղթանակից հետո կատալոնական թիմն ունի 75 միավոր։ «Ատլետիկը» 13-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բարսելոնա» – «Ատլետիկ»՝ 2։0
Գոլերը՝ Ալկասեր 8՛, Մեսսի 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում