«Նապոլին» մոտեցավ «Յուվենտուսին», «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ (տեսանյութ)

«Նապոլին» մոտեցավ «Յուվենտուսին», «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Ռաուլ Ալբիոլը։ 

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 73 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և արդեն 2 միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին»։ «Ջենոան» 30 միավորով 13-րդ տեղում է։

Զուգահեռաբար ընթացող «Լացիո» – «Բոլոնյա» խաղում թիմերը մեկական գոլ խփեցին։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Սիմոնե Վերդին, իսկ «Լացիոյի» պատասխան գոլը խփեց Լուկաս Լեյվան։

Այժմ «Լացիոն» 54 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Բոլոնյան» 34 միավորով 11-րդն է։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Նապոլի» – «Ջենոա»՝ 1։0
Գոլը՝ Ալբիոլ 72՛

«Լացիո» – «Բոլոնյա»՝ 1։1
Գոլերը՝ Լեյվա 16՛ – Վերդի 3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում