«Ռեալն» առաջարկ է կատարել Նեյմարին

«Ռեալն» առաջարկ է կատարել Նեյմարին

Մադրիդի «Ռեալը» տեղափոխության առաջարկ է կատարել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին: «UOL Esporte»-ն տեղեկացնում է, որ բրազիլացին ու նրա ներկայացուցիչները դիտարկում են պայմանները, որոնց մանրամասները դեռ չեն հրապարակվում:

Բանակցություններում անմիջական մասնակցություն ունի գործակալ Պինի Զախավին, ով 2017 թվականին Նեյմարին օգնել է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ:

Ավելի վաղ եվրոպական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 26-ամյա ֆուտբոլիստը պայման է ներկայացրել փարիզցիներին, ըստ որի պատրաստ է ելույթները շարունակել այդ թիմում, եթե նրա շաբաթական աշխատավարձը բարձրացվի 1,1 միլիոն եվրոյով:

Ներկայումս Նեյմարն ապաքինվում է ծանր վնասվածքից, որը ստացել է փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 30 խաղի, որոնցում 29 գոլ է խփել ու 20 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում