Ագուերոն հայտնել է իր հաջորդ թիմի անունը

Ագուերոն հայտնել է իր հաջորդ թիմի անունը

Արգենտինայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է կարիերայի առաջիկա ծրագրերի մասին: 29-ամյա ֆուտբոլիստը որոշել է երկու տարի հետո վերադառնալ հայրենիք:

««Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրս նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Այն լրանալուց հետո վերադառնալու եմ տուն` «Ինդեպենդիենտե»»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում «Fox Sports»-ը:

Հիշեցնենք, որ Ագուերոն «Ինդեպենդիենտեի» սանն է, որի գլխավոր թիմում հանդես է եկել 2003-2006 թվականների ընթացքում: Այդ թիմում անցկացրած 56 հանդիպումներում նա աչքի է ընկել 23 անգամ:

Հետագայում հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում» ու «Մանչեսթեր Սիթիում»: «Քաղաքայինների» կազմում անցկացրած 289 խաղում Սերխիոն 199 գոլ է խփել և հանդիսանում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում