Հայտնի է Հայաստան – Լիտվա հանդիպման մրցավարական անձնակազմը

Հայտնի է Հայաստան – Լիտվա հանդիպման մրցավարական անձնակազմը

Մարտի 27-ին կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Գլխավոր մրցավարն է Իրակլի Կվիրիկաշվիլին, ում եզրերում կօգնեն Լևան Վարամիշվիլին և Լևան Տոդրիան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը` Հայաստանից:

Հայաստան – Էստոնիա մրցավեճը նույնպես վրացիներն էին սպասարկում:

Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում