Լուիս Էնրիկեն մերժել է ՊՍԺ-ին

Լուիս Էնրիկեն մերժել է ՊՍԺ-ին

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»:

«Le Parisien»-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբը 47-ամյա մասնագետին առաջարկել է ամռանը գլխավորել թիմը, սակայն մերժում է ստացել: Վերջինիս թեկնածությունը հատկապես ցանկալի է փարիզցիների գլխավոր աստղ Նեյմարի համար:

Իսպանացի մասնագետն արդեն «Չելսին» գլխավորելու նախնական համաձայնություն է տվել և այժմ զբաղված է անգլերեն լեզվի իմացությունը կատարելագործելով: Լոնդոնյան ակումբը Լուիս Էնրիկեին խոստացել է նոր ֆուտբոլիստների համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Ունաի Էմերին ընթացիկ մրցաշրջանից հետո պաշտոնանկ է արվելու: Փարիզցիներն ակտիվորեն նրան փոխարինող են փնտրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում