«Լևանդովսկին չի վաճառվում». «Բավարիան» փակում է «Ռեալի» ճանապարհը

«Լևանդովսկին չի վաճառվում». «Բավարիան» փակում է «Ռեալի» ճանապարհը

«Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի հեռանալու ակումբից:

«Ցանկանում եմ հավաստիացնել բոլորին, որ հաջորդ մրցաշրջանում Ռոբերտը լինելու է «Բավարիայում»: Ոչինչ չի կարող մեզ ստիպել, որ փոխենք որոշումը: Նման իրավիճակներում սիրում եմ վերհիշել 2008 թվականը: Այն ժամանակ մենք Ֆրանկ Ռիբերիի տրանսֆերի համար «Չելսիից» ֆանտաստիկ առաջարկ ստացանք: Այդ օրը բոլորն իմացան, որ ոչ ոք չի կարող «Բավարիայի» կամքին հակառակ ձեռք բերել նրա ֆուտբոլիստներին»,- գերմանացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ: «As» պարբերականը երեկ հայտնել է, որ հարձակման գիծն ուժեղացնելու համար Լևանդովսկին համարվում է «սերուցքայինների» առաջնային թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում