Հայտնի է Հավակնորդների մրցաշարի հաղթողը, Արոնյանը պարտիան ավարտվեց 17-րդ քայլում

Հայտնի է Հավակնորդների մրցաշարի հաղթողը, Արոնյանը պարտիան ավարտվեց 17-րդ քայլում

Հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ վերջին` 14-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ուեսլի Սոյի հետ և արագորեն ոչ-ոքի կնքեց: Շախմատիստները պարտիան ավարտեցին 17-րդ քայլից հետո: Արոնյանը 4,5 միավորով գրավեց վերջին` 8-րդ տեղը:

Մրցաշարի չեմպիոնի հարցը բաց էր, որովհետև վերջին տուրից առաջ առաջատար Ֆաբիանո Կարուանան ուներ 8 միավոր, իսկ նրան հետապնդող Սերգեյ Կարյակինն ու Շախրիյար Մամեդյարովը` 7,5:

Կարուանան կարողացավ այնպես անել, որ մյուս մրցակիցների արդյունքներից կախվածություն չունենա: Նա համառ պայքարում, սև խաղաքարերով հաղթեց Ալեքսանդր Գրիշուկին:

Կարյակին ու Մամեդյարովը, համապատասխանաբար, Լիժեն Դինի ու Վլադիմիր Կրամնիկի դեմ պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով, Կարուանան 9 միավորով դարձավ Հավակնորդների մրցաշարի հաղթող և իրավունք ստացավ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու Մագնուս Կարլսենի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում