Ինչպե՞ս են Զլատան Իբրահիմովիչին դիմավորել Լոս Անջելեսում (տեսանյութ)

Ինչպե՞ս են Զլատան Իբրահիմովիչին դիմավորել Լոս Անջելեսում (տեսանյութ)

«Լոս Անջելես Գելեքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչն այսօր ժամանել է ԱՄՆ: Շվեդ ֆուտբոլիստին դիմավորել են կալիֆորնիացների բազմաթիվ երկրպագուներ: Նրանք 36-ամյա խաղացողի մասին երգեր են երգել, լուսանկարվել նրա հետ ու ստորագրություն խնդրել:

Սպասվում է, որ արդեն վաղը` մարտի 31-ին Իբրահիմովիչը նորամուտը կնշի MLS-ում:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը նախորդ շաբաթվա ընթացքում երկկողմ համաձայնությամբ խզել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը, ապա համաձայնագիր ստորագրել «Գելեքսիի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում